Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո

Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո

PanARMENIAN.Net - ԵՄ երկրների քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 22-ին Բրյուսելում՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի մասնակից ԵՄ երկրների ղեկավարների առջև:

Մեյն առաջինն արտահայտվեց այդ թեմայով՝ հավաստիացնելով, որ «ընտանիքների բաժանում» չի լինի: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայում բնակության իրավունք ունեցող ԵՄ քաղաքացիները կպահպանեն այդ իրավունքը, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Մեյն առաջարկել է հատուկ կարգավիճակ շնորհել երկրում ավելի քան 5 տարի բնակվող ԵՄ քաղաքացիներին: Նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան, հատկապես բուժապահովագրության և կենսաթոշակային ապահովման հարցերում:

Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---