Իսրայելը բողոքում է ՀՀ-ում «կրթություն ստացած» բժիշկներից. ՀՀ ԿԳՆ-ն պատասխանում է23 հունիսի 2017 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը: Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլև՝ ամբողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը` Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»: ՀՀ ԿԳՆ-ն հավելում է, որ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը: Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել է երկրի իրավապահ մարմիններին՝ բողոքելով ՀՀ-ում բժշկական կրթություն ստացած և Իսրայելում աշխատող ատամնաբույժներից: Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ, խոսքն Իսրայելի արաբական հատվածում աշխատող բժիշկների մասին է: Ներկայացված դիմում-բողոքում նշվում է, որ Իսրայելում հսկայական թվով միջնորդներ են գործում, որոնք Իսրայելում ընդունելության քննությունները ձախողած ուսանողներին առաջարկում են դիպլոմ ստանալ ՀՀ կրթական հաստատություններում: 10.000 եվրո արժեքով «փաթեթը» ներառում է կեցության ծախսերն ու տեղի համալսարանում «գրանցումը»,գրում է Rusarminfo.ru-ն: Հատուկ նշվում է, որ Երևանում ուսանողներից չեն պահանջում նախկինում ստացած կրթության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ: Նրանք միանգամից անցնում են 2-3-րդ կուրս: Իսկ Իսրայել վերադառնալուց հետո այդ նույն միջնորդներն ուսանողներին օգնում են լիցենզիա ստանալ հայկական դիպլոմների հիման վրա, ինչն էլ նրանց աշխատանքի անցնելու հնարավորություն է ընձեռում: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |