ՌԴ ՊՆ. ԻՊ գրոհայիններն ուժերը կուտակում են Համայում23 հունիսի 2017 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները տարբեր երթուղիներով տեղաբաշխվում են Սիրիայի Համա գավառում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Օգտվելով տեղանքի բարդ ռելիեֆից և գիշերային ժամերից՝ ահաբեկիչները տարբեր երթուղիներով զինյալներին տեղափոխում են Համա, որտեղ հետո խոշոր շենքերում կառավարման կետեր են ստեղծում, ինչպես նաև զենքի ու զինամթերքի պահեստներ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ Սիրիայում ռուսական զորախումբը շուրջօրյա դիտարկում է իրականացնում ԻՊ զինյալների երթուղիների և տեղակայման վայրերի հանդեպ՝ օգտագործելով հետախուզման բոլոր տեսակները: Համա գավառը համարվում է Սիրիայի ապստամբների հենակետերից մեկը: 1982-ին այնտեղ խռովություն սկսվեց «Մահմեդական եղբայրների» գլխավորությամբ, որը ճնշեցին երկրի նախագահ Հաֆեզ Ասադի զորքերը: 2011-ին գավառը կրկին հակակառավարական ցույցերի կենտրոնը դարձավ, որը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի: Ընթերցեք նաև.ՌԴ-ն ուզում է Սիրիա ղրղզ ու ղազախ զինվորներ ուղարկել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |