30 սեպտեմբերի 2002 - 19:12 AMT
ՀՀ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Հայաստանի պատվիրակության անդամները երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայությունում , պատվիրակությունը` ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի գլխավորությամբ, Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Մարկ Գրոսմանին եւ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Լին Պասկոյին: Հայկական պատվրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում նախագահի հատուկ օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Դանիել Ֆրիդի հետ: Կողմերը քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքում ստեղված իրավիճակի հետ կապված հարցեր: Նշենք, որ Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը սեպտեմբերի 24-29-ը գտնվում էր Վաշինգտոնում հայ-ամերիկյան միջկառվարական աշխատանքային խմբի 5-րդ նիստին մասնակցելու եւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: