Յունկեր. Չեմ հասկանում Մեծ Բրիտանիայի ուզածն ինչ է23 հունիսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախնական հավաստիացումը, որ ԵՄ քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո ևս մնալ Մեծ Բրիտանիայում, բավարար չէ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովում: Գագաթնաժողովի երկրորդ օրը նրան հարցրել են, թե հասկացել է արդյոք, թե հատկապես ինչի է ուզում հասնել Լոնդոնը Brexit-ի արդյունքում: Այդ հարցին նա պատասխանել է հստակ՝ «ոչ», գրում է BBC-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ելույթում ասել է, որ ԵՄ քաղաքացին, որն ապրել է Բրիտանիայում 5 տարի, նոր ներգաղթյալի կարգավիճակ կստանա, նրան հասանելի կլինեն կրթությունը, բուժօգնությունը, սոցիալական արտոնությունները: Նա ասել է, որ մարդիկ արժանի են, որ վստահ լինեն իրենց վաղվա օրվան: Սակայն Յունկերը իր հերթին հայտարարել է, որ նրանք շատ ավելիին են արժանի: Մեյը նշել է, որ իր առաջարկը կգործի միայն այն դեպքում, եթե նույնպիսի իրավունքներ տրվեն ԵՄ-ում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին: Սակայն, ամենևին պարզ չէ, թե երբվանից է հաշվարկվելու 5-ամյա ժամկետը: Բրիտանիայում այժմ ԵՄ մոտ 3,2 մլն եվրոպացի է ապրում, իսկ ԵՄ մյուս երկրներում՝ 1,2 մլն բրիտանացի: Brexit-ի վերաբերյալ բանակցությունները սկսվել են հունիսի 19-ին և պետք է ավարտվեն 2019-ի մարտի 31-ին, հակառակ դեպքում երկկողմ պայմանագիր չի կնքվի և որպես հետևանք անցումային շրջանի իրավական կարգավորում չի լինի: Տնտեսության համար հետևանքներն այդ դեպքում անկանխատեսելի կլինեն: Ընթերցեք նաև.Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |