ՄԱԿ. Եմենում խոլերայով հիվանդների քանակը մինչև աշուն կարող է հասնել 300.000-ի23 հունիսի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Եմենում խոլերայով հիվանդների քանակը մինչև աշուն կարող է հասնել 300.000-ի: Այդ մասին լրագրողներին է հայտնել Եմենում ՄԱԿ Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի, ներկայացուցիչ Մարիտկսեպ Ռելանոն: Նա նշել է, որ հիվանդացության դեպքերն աճում են, և օգոստոսի վերջում արդեն նրանց քանակը կարող է հասնել 300.000-ի: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակրեպության, 2016 հոկտեմբերից մինչև հունիսի 21-ը խոլերայի կասկածանքով մարդկանց թիվը հասել է 185. 301-ի: Ընդ որում, 37.000-ը հիվանդացել է հունիսի 13-19-ը: 1233 մահացու ելքով դեպք է արձանագրվել, գրում է ՌԻԱ Նովոստին: Եմենի իշխանություններն առաջին անգամ հիվանդության բռնկման մասին հայտարարել էին 2016-ի հոկտեմբերին: Ըստ ԱՀԿ, այն շրջաններում, որտեղ բարձր է վարակման ռիսկը, մոտ 7,6 մլն մարդ է ապրում: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենում շարունակվող զինված հակամարտությունը կարող է ժամանակակից աշխարհում իր ծավալով ամենամեծ սովի պատճառը դառնալ: 2014-ի օգոստոսից Եմենում չի դադարում դիմակայությունը երկրի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի աջակցությունից օգտվող շիա ապստամբների` հուսիթների միջև: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |