Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է ԵՄ փորձը

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է ԵՄ փորձը

PanARMENIAN.Net - Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է Եվրամիության փորձը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) հարցերով գլխավոր վարչության կենտրոնակայանի Կովկասի և Արևմտյան Բալկանների գծով պատասխանատու Ջակոբո Լոմբարդիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է կառույցների միջև համագործակցության շարունակականության ապահովումն ու ընդլայնումը «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» և «Աղետներին նախապատրաստման և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

Մասնավորապես ակնկալվում է սերտ համագործակցություն աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում: Նախարար Տոնոյանը շեշտել է, որ առաջին անգամ ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրված է աղետների ռիսկի նվազեցման գործընթացը, որը նաև առանձին կետով ներառված է համայնքների բյուջեում:

Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը նախատեսում է հանրային իրազեկման արշավների կազմակերպում հանրության տեղեկացվածության մակարդակի և պատրաստվածության բարձրացման նպատակով:

Նախատեսվում է նաև ուսուցողական տեղեկատվություն պարունակող տվյալների թվայնացում և հարմարեցում մանկապարտեզի և դպրոցական տարիքի երեխաների օգտագործման համար: Կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ դպրոցների ուսուցչական կազմի, ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի համար:

Նախատեսվում է նաև Հայաստանում Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման ծրագրի ներդրումը, ինչը նպաստելու է աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և կայուն զարգացման գործընթացների իրականացմանը, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սելավավտանգ հատվածները կուսումնասիրվեն Անօդաչու թռչող սարքերի միջոցով: ուսումնասիրություն` Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Դրոնների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---