Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի Փառքի ճեմուղում

Շառլ Ազնավուրն աստղ կունենա Հոլիվուդի Փառքի ճեմուղում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Հոլիվուդի Փառքի ճեմուղում իր աստղը կունենա:

Բացի Ազնավուրից, 2018-ին ճեմուղում աստղի կարժանանան նաև կինդերասաններ Ջինա Լոլոբրիջիդան, Քիրսթեն Դանսթը և Ջեֆ Գոլդբլյումը, Ռիչարդ Բրենսթոնը և Սայմոն Քաուելը, ռեփեր Սնուպ Դոգը, գրում է ՏԱՍՍ-ը:

2016-ի հոկտեմբերին Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը Պատվո աստղ է ստացել Հոլիվուդում:

Միջոցառմանը Կալիֆորնիայի սենատոր Քեվին դե Լեոնը Ազնավուրին է հանձնել Լոս Անջելեսի խորհրդանշական բանալին` նշելով, որ շանսոնյեն մեր օրերի մեծագույն երգիչն է:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---