ԱՄՆ-ի հույները աջակցում են հայերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի հույները աջակցում են հայերին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարում: Ինչպես գրում է Կալիֆորնիայում լույս տեսնող հունական NEO Magazine-ը, ցեռղասպանությունների հերքման պատը վերջնականապես քանդվում է: «Չնայած պետության կողմից շարունակական եւ հովանավորվող թուրքական պատմության վերագրման բազմամիլիոնանոց քարոզարշավին, քաղաքական գործիչների կաշառումներին եւ սպառնալիքներին այն ժողովուրդների ազգային շահերին, ովքեր խիզախել են ճանաչել պատմությունը, Օսմանյան Կայսրությունում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հարցը նորից հայտնվել է ուշադրության կենտրոնում»,- գրում է ամսագիրը: Հոդվածում ընդգծվում է, որ հայերը միայնակ չեն հանուն արդարության իրենց պայքարում: Հունական ծագումով ամերիկացիները երկար ժամանակահատված է հայերի հետ ձեռք ձեռքի տված աշխատում են ընդհանուր անցյալի պաշտոնական ճանաչման համար: «Հույները եւս ցեղասպանության զոհ են դարձել: 1914-1923 թվականներին Օսմանյան Կայսրությունում, Փոքր Ասիայում եւ Պոնտոսում ավելի քան մեկ միլիոն հույն է ոչնչացվել, հրդեհվել է Սմիրնա հունական քաղաքը եւ ոչնչացվել է դրա ողջ բնակչությունը: Պոնտական հույների ցեղասպանությունը ոչնչացրել է հնագույն համայնքը: Փոքր Ասիայից ամբողջությամբ տեղահանվել են հույները, ովքեր ապրել էին այստեղ 3 հազար տարի: ԱՄՆ Կոնգրեսը 1997 թվականին օրինագիծ է առաջարկել հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին: Բախվելով Թուրքիայի ընդդիմությանը, բանաձեւը մնացել է կոմիտեում»,- ասվում է NEO Magazine հոդվածում:



Հայ եւ հույն լոբբիների հաջողությունը կայանում է նրանում, որ նրանք վերջապես կարողացել են քանդել ցեղասպանության պատը եւ Հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը այլեւս չի քննարկվում: Հայտնի չէ` արդյոք Հայոց ցեղասպանության մասին Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւը կդրվի քվեարկության, թե ոչ, սակայն ԱՄՆ-ի հայ եւ հույն համայնքները կշարունակեն համատեղ աշխատանքը, քանի որ ավելի լավ պահ բանաձեւի ընդունման համար չկա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---