Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը24 հունիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի Պատվիրանների մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը: Մզկիթըհամարվում է իսլամական աշխարհի գլխավոր սրբությունը: Մահապարտի չեզոքացման գործողության արդյունքում տուժել է 5 իրավապահ և 6 օտարերկրացի: Իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը ծրագրվել է արտերկրում: Միջադեպը տեղի է ունեցել իսլամի գլխավոր տոներից մեկի՝ Իդ ալ Ֆիթրայից մեկ օր առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Տոնը խորհրդանշում է սրբազան Ռամադան ամսվա ավարտը: Ահաբեկչություն պատրաստող հանցագործը հայտնաբերվել և շրջափակվել էր Աջիյադեի եռահարկ տանը, սակայն կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, իսկ հետո գործի է դրել պայթուցիկը: Պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է, տուժել և հոսպիտալացվել է 6 օտարերկրացի: Ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում 1 կին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության նպատակը երկրում իրավիճակն ապակայունացնելն էր: Ալ Հարամ մզկիթը, որը մահմեդական աշխարհի գլխավոր սրբությունն է համարվում, գտնվում է Մեքքայում: Իսկ մզկիթի կենտրոնում է գտնվում Քահաբը՝ սև կտորով ծածկված գրանիտե խորանարդի տեսքով կառույցը, որն ըստ իսլամի, միասնական աստծուն երկրպագելու համար կառուցել է Իբրահիմ մարգարեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |