ԱՄՀ-ն Հայաստանին կտրամադրի $21 մլն վարկային տրանշը24 հունիսի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանին $21,6 մլն նոր վարկային տրանշ հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ԱՄՀ մամուլի ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ մայրաքաղաքում: Ինչպես ասվում է տարածված հայտարարության մեջ, հիմնադրամի տնօրենների խորհուրդն ավարտել է Երևանի կողմից 3 տարվա համար նախատեսված վարկային ծրագրի կատարողականի հերթական, 5-րդ ստուգումը: Արդյունքում որոշվել է տրամադրել փոխառությունը Հայաստանին: Ընդհանուր առմամբ ԱՄՀ-ն 2014-ի մարտին մեկնարկել է ծրագիր, որով ՀՀ-ին է տրամադրվում մոտ $111.6 մլն: ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Տաո Չժանը հայտարարել է, որ «ակնկալվում է, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կաճի 2017-ին, նաև միջնաժամկետ հեռանկարում»: «Սակայն, պահպանվում են տնտեսական աճի տեմպերի նվազման ռիսկերը, կան նաև զգալի կառուցվածքային մարտահրավերներ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |