Syfy-ը պատվիրել է «Գահերի խաղի» հեղինակի վիպակի հիման վրա նկարահանված սերիալի պիլոտային էպիզոդը24 հունիսի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Syfy հեռուստաալիքը պատվիրել է «Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինի «Գիշերով թռչողը» (The Nightflyer) վիպակի հիման վրա նկարահանված սերիալի պիլոտային դրվագը: Փորձնական էպիզոդի սցենարը գրել է Ջեֆրի Բյուհլերը, նախագծի գործադիր պրոդյուսերները կլինեն Ջին Քլեյնն ու Դեյվ Բարթիսը, որոնք հայտնի են «Ֆորս մաժորները» սերիալով: «Մենք ուզում ենք ավելի խորանալ Ջորջ Մարտինի «Գիշերով թռչողը» սարսափեցնող աշխարհի մեջ: Ջեֆի գրած տեքստը փոխանցում է այդ դասական գիտաֆանտաստիկ սարսափելի պատմության ոգին և հարմարեցնում է այն հարթակին, որտեղ մենք կարող ենք իրապես հետազոտել խենթության խորքերը»,-ասել է NBCUniversal Cable Entertainment-ի գործադիր փոխնախագահ Բիլ ՄակԳոլդրիկը, որը պատասխանատու է սցենարի մշակման համար, գրում է «Կինոպոիսկը» Variety-ի վրա հղումով: Սերիալը կպատմի «Գիշերով թռչողը» տիեզերանավի անձնակազմի մասին, որը մեկնում է այլմոլորակային կյանքի որոնումների և ծանր փորձությունների է հանդիպում: «Գիշերով թռչողը» (The Nightflyer) վիպակը Մարտինն առաջին անգամ հրապարակել է 1980-ին: Գործողությունը ծավալվում է տիեզերանավի վրա, որի անձնակազմը մեկնում է հին և խորհրդավոր մի էակի որոնման: Սակայն շուտով տիեզերանավի ուղևորները հասկանում են, որ նավում ամեն ինչ նորմալ չէ: Վիպակը էկրանավորվել է 1987-ին ֆիլմի տեսքով: 2017-ի մայիսին Syfy հեռուստաալիքը հայտարարեց, որ մշակում է գիտաֆանտաստիկ ծրագրերի նոր բլոկ, այդ թվում նաև կար «Գիշերով թռչողը», որի փորձնական էպիզոդի նկարահանումն այն ժամանակ հավանություն չէր ստացել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |