Սևանա լիճը ներառվել է Mastercard-ի վարկածով Եվրոպայում ամենահիասքանչ հանգստավայրերի ցանկում24 հունիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի և, միևնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաև Սևանա լիճը, հաղորդում է Business Insider-ը: Աղբյուրը նշում է, որ ցանկն օգնության է գալիս նրանց, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկային կուտակումներից: 44 անուն ներառող ցանկը կազմվել է՝ օգտագործելով տեղի ճանապարհորդական բլոգերների և զբոսաշրջային փորձագետների տեղեկությունները, ինչպես նաև Mastercard-ի տվյալները: Վայրերը դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և քարտի վճարման ընդունման հնարավորությունների: Կայքը գրում է, որ ցանկը ներկայացնում է բազմաթիվ վայրեր, որ կարելի է հայտնաբերել և ուղևորվել այնտեղ՝ առանց «բանկ թալանելու»՝ Պորտուգալիայի Ազորյան կղզիներից մինչև Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) Պերաստ ծովափնյա քաղաքը: Business Insider-ը ներկայացրել է Mastercard-ի համաձայն Եվրոպայում ամենամատչելի թաքնված գանձերից 19-ը՝ 17-րդ տեղում ներկայացնելով Սևանա լիճը: Աղբյուրը նշում է, որ, հաշվի առնելով այն, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է, զարմանալի չէ, որ երկիրը վանքերի բացօթյա թանգարան ասես լինի, ասված է ցանկում: Mastercard-ը խորհուրդ է տալիս այցելել Սևանավանք, որից «հիանալի տեսարան է բացվում դեպի աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը՝ գեղեցիկ Սևանա լիճը»: Նշվում է, որ չնայած իր գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, և գները ցածր են մնում: Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան – Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |