Ինչով զբաղվել weekend-ին. Բացօթյա փարթիներ, համերգներ, մարզումներ և ֆիլմեր24 հունիսի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երևանում շատ շոգ է, և ինչպես երևում է, հանգստյան օրերին ամեն առումով թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ բացօթյա փարթիներից մինչև համերգներ: PanARMENIAN.Net –ն առանձնացրել է իր ճաշակով մի քանի տարբերակ ամառային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար: Փարթիներ Հունիսի 24-ին Rossia Mall-ի տանիքում կանցկացվի բացօթյա փարթի, որի շրջանակներում կնվագեն դիջեյներ Serjo-ն ու Max-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքը՝ հրավիրատոմսերով: «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում հունիսի 24-ին Revolution փարթին է լինելու, որի ընթացքում կենդանի կատարմամբ հանդես կգա Կուբայից ժամանած երգչուհի Իվոն Ֆերնանդեսը, իսկ այնուհետև երաժշտությունը կապահովեն դիջեյները: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00, մուտքավճարը՝ 2000-3000 դրամ:
Հունիսի 25-ին DoubleTree by Hilton երևանյան հյուրանոցի տանիքին տեղի կունենա Fresh Sundays բացօթյա փարթին: Միջոցառման կազմակերպիչ, ազգությամբ վրացի Լենի Փիլփանին, որն արդեն տարուց ավելի բնակվում է Հայաստանում, PanARMENIAN.Net ի հետ զրույցում պատմեց, որ որոշել է կազմակերպել այստեղ այդ միջոցառումը, քանի որ շատ է սիրում Երևանը: «Fresh Sundays-ը շարունակական բնույթ է կրելու: Միջոցառման նպատակը Հայաստանում ակումբային կյանքը նոր մակարդակի հասցնելն է, քանի որ ինձ այստեղ շատ է դուր գալիս: Երևանում ակումբային կյանքն, իհարկե, զարգանում է, բայց ինձ այստեղ պակասում է nu-disco երաժշտական ոճը, Fresh Sundays-ի շեշտադրությունը հենց դրա վրա է դրվելու: Ուստի ելույթ կունենան հենց այդ ժանրում հայտնի դիջեյներ Վրաստանից՝ Rotkraft-ն ու Stimmhalt-ը, ինչպես նաև կլինեն տեղացի դիջեյներ»,- պատմեց միջոցառման կազմակերպիչը: Փարթիի սկիզբը՝ ժամը 17:00, մուտքը՝ տոմսերով և հրավիրատոմսերով: Իսկ Mi Morena-ում հունիսի 25-ին հետաքրքրիր անվանում ունեցող պարային երեկո է՝ PanARMENIAN Milonga: Շտապում ենք տեղեկացնել, որ մենք այս միջոցառման հետ կապ չունենք, ինչպես և որևէ կապ չունենք PanArmenian Media Group-ի (Armenia TV, Armnews, ATV և այլն) հետ։ Այնուամենայնիվ, երեկոյի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան պարելու տանգո, միլոնգա և այլ պարեր: Սպասվում են հյուրեր ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Բրիտանիայից և այլ երկրներից: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:00, մուտքավճարը՝ 1000 դրամ: Համերգներ
Հունիսի 24-ին DAS-ում ելույթ կունենա Rozen Tal ռոք խումբը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 22:00-ին, մուտքը՝ 1000 դրամ: Հունիսի 24-ին «Պոպլավոկ» ջազ-սրճարանում ելույթ կունենա Զառա Մարկոսյանը «Լայթնինգ» խմբի հետ միասին: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ին: «Մեցցո» երաժշտական ակումբում հունիսի 24-ին Yellow Stones բենդն է ելույթ ունենալու, կհնչեն ռոքնռոլ ժանրի կատարումներ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ: Հունիսի 25-ին նույն վայրում ելույթ կունենա Absolute Band-ը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին, մուտքը՝ 2000 դրամ: Kami երաժշտական ակումբում հունիսի 24-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ: Հունիսի 25-ին նույն վայրում ելույթ կունենա Allusion Band-ը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ: Առողջ մարմնում՝ առողջ հոգի
Հունիսի 25-ին Street Workout Armenia-ն կազմակերպում է բացօթյա մարզումներ սպորտի բոլոր սիրահարների համար: Մարզումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները առանց տարիքային սահմանափակման: Մարզումները տեղի կունենան Հանրապետական հիվանդանոցի հարակից այգում գտնվող մարզահրապարակում առավոտյան ժամը 9:30 և կանցկացնեն Street Workout Armenia-ի փորձառու մարզիչների կողմից: Մասնակցելու համար անհրաժեշտ է միայն սպորտային հագուստ, մեկ շիշ ջուր և լավ տրամադրություն: Կինոսերների համար
«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Մումիա» (The Mummy), «Տրանսֆորմերները. Վերջին ասպետը» (Transformers: The Last Knight), «Շատ վատ աղջիկները» (Rough Night), «Ամբողջ աշխարհը» (Everything, Everything), «Մեքենաներ 3» (Cars), «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tale): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |