ՃՈ. Անընթեռնելի համարանիշով երթևեկելու համար տուգանքը կկրկնապատկվի

ՃՈ. Անընթեռնելի համարանիշով երթևեկելու համար տուգանքը կկրկնապատկվի

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ միտումնավոր անընթեռնելի դարձրած համարանիշում նույնիսկ մեկ թվի չերևալու դեպքում վարորդները նախկին 100.000 դրամի փոխարեն կվճարեն 200.000 դրամ:

Մաշված համարանիշի դեպքում վարորդները կտուգանվեն 10.000 դրամի չափով:

Ավելի վաղ ՃՈ-ն նշել է, որ տուգանքներից խուսափելու համար առավել արդյունավետ միջոց է երթևեկության կանոններին հետևելը, քան պետ համարանիշը թաքցնելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---