«Ժառանգությունը» պատրաստվում է արտահերթ թավշյա իշխանափոխության25 հունիսի 2017 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա հինգ տարում համապետական ընտրությունների բացակայությունը «ստիպում է» «Ժառանգություն» կուսակցությանը պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության: Այս մասին ասված է կուսակցության՝ հունիսի 25-ին կայացած 11-րդ համագումարի արդյունքում ընդունված հռչակարգրում: «Անցած խորհրդարանական «ընտրությունների» արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ հանրակարգային, տնտեսական, սոցիալ-քաղաքական ճգնաժամի մեջ և ունի իր քաղաքացիների միասնական, հետևողական ջանքերի ու պայքարի կարիքը՝ շտկելու համար ողնաշարը արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առջև»,- ասված է հռչակագրի տեքստում: Համագումարում ծրագրային զեկույցով է հանդես եկել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով ինչպես կուսակցական կյանքի օրախնդիր թեմաներին, այնպես էլ արդի փուլի ներքաղաքական, ներպետական և աշխարհաքաղաքական առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին: Խոսելով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հնարավոր զարգացումների, 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած «հակոտնյա երևույթների և հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում արձանագրված մի շարք այլ սխալների ու բացթողումների մասին, Հովհաննիսյանը զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ»: «Ժառանգություն» կուսակցությունն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, սակայն խորհրդարան չի անցել: Դաշինքը ստացել է 32.487 քվե կամ 2.07%: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |