ՀՀ ՊՆ. Պատերազմը չի լուծի Ղարաբաղի խնդիրը14 դեկտեմբերի 2007 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Հայաստանը որպես թշնամի է նշվելու: «Մեր ռազմական դոկտրինում չկա մի դրույթ, որտեղ ինչ-որ մեկը թշնամի համարվի: Մենք Ադրբեջանի հետ տարաձայնություններ ունենք ղարաբաղյան խնդրի շուրջ, որը մենք պետք է լուծենք բանակցությունների միջոցով: Պատերազմը չի լուծի Ղարաբաղի խնդիրը: Թեեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, թե պատերազմի հավանականությունը գրեթե հարյուրտոկոսանոց է, սակայն միեւնույն է, կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Հարությունյանը: Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը ցանկանում է լուծել ղարաբաղյան խնդիրը բանակցությունների միջոցով եւ տալ Ղարաբաղի ժողովրդին այն, ինչ նա է ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ ցանկանում են այլ երկրների ժողովուրդները»,-նշել է Միքայել Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |