Հարցում. Ռուսաստանցիները Ստալինին են նշել որպես պատմական ամենաականավոր գործիչ

Հարցում. Ռուսաստանցիները Ստալինին են նշել որպես պատմական ամենաականավոր գործիչ

PanARMENIAN.Net - «Լևադա-Կենտրոնի» սոցիոլոգները խնդրել են ռուսաստանցիներին նշել բոլոր ժամանակների և ժողովրդների ամենաականավոր անձնավորություններին: Առաջին հնգյակում են նշվել՝ Իոսիֆ Ստալինը (38%), Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Պուշկինը (34%-ական տոկոս), Վլադիմիր Լենինը (32%), Պետրոս Առաջինը (29%):

2012-ին նույնատիպ հարցման արդյունքում վարկանիշի առաջին 5 տեղերում նույն պատմական անձերն էին, սակայն այլ դասակարգմամբ: Առաջին տեղում Ստալինն էր 42%-ով, նրան հաջորդում էին Լենինն ու Պետրոս Առաջինը 37%-ով, Պուշկինը 29%-ով և Պուտինը 22%-ով:

2017-ին վարկանիշի առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Յուրի Գագարինը (20%), Լև Տոլստոյը (12% 2012-ի 24%-ի դիմաց), Եկատերինա Երկրորդը և Միխայիլ Լերմոնտովը (11%-ական), հայտնում է Ինտերֆաքսը:

Վարկանիշի երկրորդ տասնյակում են Միխայիլ Լոմոնոսովը, Ալեքսանդր Սուվորովը, Դմիտրի Մենդելեևը՝ 10-ական տոկոսով, Նապոլեոնը՝ 9 տոկոսով, Լեոնիդ Բրեժնևը՝ «Լևադա-Կենտրոնի» սոցիոլոգները խնդրել են ռուսաստանցիներին նշել բոլոր ժամանակների և ժողովրդների ամենաականավոր անձնավորություններին: Առաջին հնգյակում են նշվել՝ Իոսիֆ Ստալինը (38%), Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Պուշկինը (34%-ական տոկոս), Վլադիմիր Լենինը (32%), Պետրոս Առաջինը (29%):

2012-ին նույնատիպ հարցման արդյունքում վարկանիշի առաջին 5 տեղերում նույն պատմական անձերն էին, սակայն այլ դասակարգմամբ: Առաջին տեղում Ստալինն էր 42%-ով, նրան հաջորդում էին Լենինն ու Պետրոս Առաջինը 37%-ով, Պուշկինը 29%-ով և Պուտինը 22%-ով:

2017-ին վարկանիշի առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Յուրի Գագարինը (20%), Լև Տոլստոյը (12% 2012-ի 24%-ի դիմաց), Եկատերինա Երկրորդը և Միխայիլ Լերմոնտովը (11%-ական), հայտնում է Ինտերֆաքսը:

Վարկանիշի երկրորդ տասնյակում են Միխայիլ Լոմոնոսովը, Ալեքսանդր Սուվորովը, Դմիտրի Մենդելեևը՝ 10-ական տոկոսով, Նապոլեոնը՝ (9%), Լեոնիդ Բրեժնևը՝ (7%),, Ալբերտ էյնշտեյնը, Սերգեյ Եսենինը, Միխայիլ Կուտուզովը, Իսահակ Նյուտոնը (7%), Միխայիլ Գոռբաչովը (6%):

Բոլոր պատասխանների տոկոսների հանրագումարը գերազանցում է 100 տոկոսը, քանի որ մասնակիցներն իրենք ևս կարող էին անուններ հավելել, մի քանի պատասխան նշել: Հարցումն անցկացվել է ապրիլի 7-10-ը 18 բարձր 1600 անձանց շրջանում ՌԴ 137 բնակավայրում:

, Ալբերտ էյնշտեյնը, Սերգեյ Եսենինը, Միխայիլ Կուտուզովը, Իսահակ Նյուտոնը (7%), Միխայիլ Գոռբաչովը (6%):

Բոլոր պատասխանների տոկոսների հանրագումարը գերազանցում է 100 տոկոսը, քանի որ մասնակիցներն իրենք ևս կարող էին անուններ հավելել, մի քանի պատասխան նշել: Հարցումն անցկացվել է ապրիլի 7-10-ը 18 բարձր 1600 անձանց շրջանում ՌԴ 137 բնակավայրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---