Իսրայելը ներկայացրել է Spike նոր հրթիռը, որը Բաքուն կիրառել էր Արցախի դեմ26 հունիսի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Rafael ընկերությունը փարիզյան ավիաշոուի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է հակատանկային նոր սերնդի Spike հրթիռը, որն ավելի վաղ Ադրբեջանն արդեն կիրառել է Արցախի դեմ: Մայիսին Ադրբեջանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ տեսանելի են հրթիռի գործարկման կադրերը, որի հետևանքով խոցվել է հայկական ռազմական թիրախ, գրում է Jerusalem Online-ը: Spike LR II կամ Spike 2 նոր հրթիռները, գործարկվելով ցամաքից, կարող են խոցել մինչև 5,5 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը, իսկ ինքնաթիռից գործարկվելու դեպքում՝ մինչև 10 կմ: Հրթիռը հաջողությամբ գործարկվել է Իսրայելում և արդեն կիրառվել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան զորքերի հետ շփման գծում: Spike LR II-ի հիմնական նորամուծությունն այն է, որ ինքնաթիրախավորող նոր գլխիկը նոր կատարելագործված բնութագրեր ունի: Հրթիռի քաշը 12,7կգ է և կարող է արձակվել Spike ցանկացած համակարգից: Հրթիռն ունի ազդանշանի մշակման միջոցներ, որոնց օգնությամբ կարող է հետևել թիրախների տարբեր տիպերի, այդ թվում բարդ պայմաններում: Նշվում է, որ տեսաազդանշանների մշակման համակարգում օգտագործված են արհեստական ինտելեկտի տարրեր, որի օգնությամբ ապահովվում է տեսադաշտից անհետացող օբյեկտների հավաստանշումը: Նաև հայտարարվում է, թե հրթիռը կարող է հաղթահարել զրահամեքենայի ակտիվ և դինամիկ պաշտպանությունը կառավարման ինչ-ինչ ալգորիթմերի շնորհիվ: Ըստ պարբերականի, այդպիսի զենիթահրթիռային համակարգ ունի նաև «Հեզբոլլահ» խմբավորումը: Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |