ՀՀ 4 շախմատիստ 2-9-րդ տեղերն են բաժանում Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5 տուրից հետո

ՀՀ 4 շախմատիստ 2-9-րդ տեղերն են բաժանում Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5 տուրից հետո

PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթացող շախմատի Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարում ինը տուրից հինգն արդեն խաղացվել է:

Ութ շախմատիստ, 4-ական միավորով բաժանում են 2-ից 9-րդ տեղերը: Նրանց շարքերում են հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանը և Տիգրան Հարությունյանը:

Առաջատարն ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովն է, որը վաստակել է 4.5 միավոր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունիսի 26-ին կխաղացվեն 6-րդ տուրի պարտիաները:

Ջերմուկում ընթանում է Կարեն Ասրյանի անվան շախմատի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 92 շախմատիստ 13 երկրից, այդ թվում 21 գրոսմայստեր: Հուշամրցաշարում սահմանված է գրոսմայստերական նորմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---