Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը կկոչվի Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով26 հունիսի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը Ռուսաստանի անլեգալ հետախուզության 95-ամյակի կապակցությամբ կկոչվի Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով: Ալմաստը պահվում է ՌԴ պետական գանձարանում: Վարդանյանների պատվին անվանակոչված ալմաստը եզակի է նրանով, որ երկու սերտաճած ալմաստից է բաղկացած՝ դա բացառիկ երևույթ է բնության մեջ, հայտնում է Rusarminfo-ն: Հոբելյանի կապակցությամբ ալմաստներ են անվանակոչվել նաև լեգենդար հետախույզներ Ալեքսեյ Կոզլովի և Ալեքսեյ Բոտյանի անուններով: Հունիսի 25-ին 01:30-ին ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքը ցուցադրել է «Անիտա» ծածկանունով» հեռուստաֆիլմը հայտնի հետախույզ, ոչ լեգալ հետախուզության լեգենդ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ և զինակցի՝ Գոհար Վարդանյանի մասին: 16 տարեկանում Գոհարը գիտակցաբար ընտրել է Հայրենիքին անմնացորդ նվիրվելու ճանապարհը` դառնալով իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամը: Եվ եթե «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին և կանխել Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, լավ է հայտնի, ապա անլեգալ Վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է: Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:ծ Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |