Արմեն Աշոտյան. Կոսովոն ցույց կտա` արդյոք Ռուսաստանին կհաջողվի վերականգնել իր նախկին հզորությունը

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի դերը Բալկաններում շատ մեծ է, ինչպես եւ Կովկասում, սակայն, այնուամենայնիվ, երկար ժամանակ առաջնային է եղել բալկանյան քաղաքականությունը: Փաստորեն, մենք հետեւում ենք ռուսական դիվանագիտության կործանմանը Բալկաններում, եւ Կոսովոն վերջին հարցն է, որտեղ Ռուսաստանը դեռ կարող է ազդեցություն ունենալ»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, քաղաքագետ Արմեն Աշոտյանը: Հայ քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանը այսօր կարող է հայտարարել գերտերության իր դիրքի վերականգման մասին: «Կկարողանա՞ արդյոք նա իրոք վերականգնել նախկին հզորությունը, ցույց կտա Կոսովոն: Իսկ եթե, օգտագործելով Կոսովոյի նախադեպը, այն վճռականություն չցուցաբերի հարավկովկասյան հանգույցները քանդելու համար նույն մեթոդը օգտագործելու համար, ապա այն վերջնականապես կկորցնի գերտերության կարգավիճակը»,- նկատել է Աշոտյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
    ---