Ստրասբուրգում կքննարկվի Ագրամունտի հրաժարականի հարցը

Ստրասբուրգում կքննարկվի Ագրամունտի հրաժարականի հարցը

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի մինչև հունիսի 30-ը։ Այս նստաշրջանում առաջնային թմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, որը գարնանային նստաշրջանում հեռացվել է դահլիճից, ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին։

ԵԽԽՎ-ն ճգնաժամային վիճակում է, քանի որ կանոնակարգով չկա նախագահի հետկանչման մեխանիզմ, այդ իսկ պատճառով էլ ներկայումս կատարվում են համապատասխան փոփոխություններ։

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:Ապրիլի 27-ին Պեդրո Ագրամունտին արգելեցին նախագահել նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը կհայտարարի իր հրաժարականի մասին վեհաժողովում Իսպանիայի նախագահի ելույթից հետո. Ագրամունտի համար չափազանց կարևոր է պահպանել պաշտոնը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ չհեղինակազրկվելով թագավորի առջև: Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:

ԵԽԽՎ նստաշրջանի առանցքային թեմաներից է լինելու Վեհաժողովում պառլամենտականների հեշվետվությունները, նրանց շրջանում տարածված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը։

Կքննարկվեն զեկույցներ, որոնք կենտրոնանում են միգրացիոն ճգնաժամին մարդասիրական ու քաղաքական պատասխանի վրա, միգրացիան որպես հնարավորություն Եվրոպայի զարգացման համար և փախստականների ինտեգրացիան կրիտիկական ճնշման պայմաններում։

ԵԽԽՎ-ում ելույթ կունենան ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը, Աթենքի քաղաքապետը, Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարարը, գրում է Panorama.am։

Տեղի կունենա նաև քննարկում Բելառուսում տիրող իրավիճակի շուրջ և անկախ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցության վերաբերյալ։

Ելույթներ կունենան նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի վարչապետները, Չեխիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող։

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին