Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահ

Արփինե Հովհաննիսյանը՝  ԵԽԽՎ փոխնախագահ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսի 26-ին մեկնարկած ամառային նստաշրջանում:

Հունիսի 26-ին մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կտևի մինչև հունիսի 30-ը։

ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել նաև Մոլդովայի ներկայացուցիչ Վալերիե Ջիլեչին, ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

ԵԽԽՎ փոխնախագահները ընտրվում են յուրաքանչյուր նստաշրջանից առաջ և պաշտոնավարում մինչև հաջորդ նստաշրջան:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում առաջնային թեմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, որը գարնանային նստաշրջանում հեռացվել է դահլիճից, ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին։

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:Ապրիլի 27-ին Պեդրո Ագրամունտին արգելեցին նախագահել նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI:Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:

ԵԽԽՎ նստաշրջանի առանցքային թեմաներից է լինելու Վեհաժողովում պառլամենտականների հեշվետվությունները, նրանց շրջանում տարածված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը։ Կքննարկվեն զեկույցներ, որոնք կենտրոնանում են միգրացիոն ճգնաժամին մարդասիրական ու քաղաքական պատասխանի վրա, միգրացիան որպես հնարավորություն Եվրոպայի զարգացման համար և փախստականների ինտեգրացիան կրիտիկական ճնշման պայմաններում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---