Ալ Կապոնեի նյույորքյան տունը վաճառվում է $2,85 մլն-ով26 հունիսի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Նյույորքյան Բրուքլին թաղամասում գտնվող տունը, որը ժամանակին պատկանել է Ալ Կապոնեին (1899-1947), վաճառքի է հանվել $2,85 միլիոնով: Այդ տանը գանգստեր Ալֆոնսո Գաբրիել Կապոնեն ապրել է 1920-ականների սկզբին մինչև Չիկագո տեղափոխվելը: Douglas Elliman ընկերության գործակալ Բրեն Սալոմոնը հայտնել է, որ տունը վերակառուցման է ենթարկվել և այժմ ոչինչ չի հիշեցնում նախկին տիրոջ մասին, գրում է ՏԱՍՍ-ը New York Post-ի վրա հղումով: Շենքի ճակատային մասը ոչնչով աչքի չի ընկնում, սակայն ներքին հարդարանքը կարող է բավարարել ամենաբարձրաճաշակ պահանջները: Տանը 3 ճոխ ննջարան կա առանձին հարմարություններով, ընդարձակ հյուրասենյակ սննդի պատրաստման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով, կա նաև փոքր այգի և օժանդակ տարածքներ: Առավել խորը պատկերացում Ալ Կապոնեի մասին կարելի է ստանալ՝ այցելելով Կազմակերպված հանցավորության և իրավապահ մարմինների ազգային թանգարան, որը բացվել է 2012-ին Լաս Վեգասում: Ցուցահանդեսի նախապատրաստման համար պահանջվել է 5 տարվա աշխատանք և $42 մլն: Թանգարանի ցուցանմուշներից է փամփուշտներով խոցված աղյուսը, 1929-ին այդ փամփուշտներով 7 գանգստեր սպանվեց Չիկագոյի մրցակից կլանից: Այսպես կոչված Սբ Վալենտինի օրվա սպանդը փաստացի թույլ տվեց Կապոնեին միանձնյա հսկողություն հաստատել քաղաքում և արվարձաններում ալկոհոլի ընդհատակյա արտադրության ոլորտում: Սակայն ոստիկանությունն այդպես էլ բավարար քանակի հանցանշաններ չհավաքեց գործը դատարան փոխանցելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |