Պորտուգալիան եւ Ռումինիան հրաժարվում են ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրաստ չէ Կոսովոյի կողմից միակողմանի կարգով հռչակված անկախության ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Լուիշ Սոկրատեշը:



«Իմ պատասխանն է` ոչ»,- ընդգծել է պորտուգալացի վարչապետը: Նա Կոսովոյի կարգավիճակի խնդիրը անվանել է «նուրբ»: Սոկրատեշը հայտնել է նաեւ, որ ԵՄ առաջնորդները ուրբաթ օրը Բրյուսելում անցած ձմեռային գագաթնաժողովին հավանություն են տվել այդ տարածաշրջանային կազմակերպության քաղաքացիա-ոստիկանական առաքելության ուղարկմանը Կոսովո:



ԵՄ առաքելության աձնակազմում, որը, ինչպես սպասվում է, կփոխարինի ՄԱԿ-ի առաքելությանը Կոսովոյում, 1,8 հազար մարդ է ընդգրկվելու, այդ թվում 1,4 հազար ոստիկաններ:



Իր հերթին, Ռումինիան եւս մտադիր չէ ճանաչել Կոսովոյի անկախությունը` հռչակված միակողմանի կարգով:



«Ելնելով տարածքային ամբողջականության եւ անխախտության սկզբունքից` մենք չենք կարող ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը»,- հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն:



Նշենք, որ 1999 թվականից ի վեր Կոսովոն, որը հանդիսանում էր Սերբիայի տարածքի մի մասը, գտնվում է ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Կոսովոյի ղեկավարությունը անկախություն է պահանջում, Սերբիայի իշխանությունները դեմ են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---