Գորիսի թթի փառատոնը՝ հուլիսի 1-ին. Օղի կթորեն, դոշաբ ու տոլմա կպատրաստեն27 հունիսի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գորիսի Քարահունջ համայնքում հուլիսի 1-ին չորրորդ անգամ կանցկացվի Թթի փառատոն: «Այն ունի բոլոր հնարավորություններն ամենահայտնիներից մեկը դառնալու համար»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։ «Արենի» փառատոն» հիմնադրմի տնօրեն Նունե Մանուկյանը հավելել է, որ փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափ տալու արարողությամբ և փառատոնին ներկա են լինելու Սյունիքի մարզի բոլոր համայնքները, որոնք կներկայացնեն իրենց բերք ու բարիքը: Փառատոնի ընթացքում սպասվում է Սյունյաց աշխարհի բերքուբարիքի, ավանդույթների, ծեսերի, ժամանցի, մրցույթների ու Սյունիքին բնորոշ ճաշատեսակների բազմազանություն։ Փառատոնի շրջանակներում կկազմակերպվի օղու թորում, դոշաբի և տոլմայի (Master Class) պատրաստում, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն: «Սյունյանց ավանդույթներ․ թութ» խորագրով փառատոնը կազմակերպում է «Արենի» Փառատոն» հիմնադրամը Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարարության Զբոսաշրջության պետական Կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ին Գորիս քաղաքում և արդեն 4-րդ տարին անընդմեջ մեկ գաղափարի շուրջ հավաքում է Սյունիքի և Հայաստանի բոլոր այլ մարզերի բնակիչներին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |