Ծիրանի մթերումը մեկնարկել է27 հունիսի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը: Հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում: Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 հասցեում և «Արարատի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն` ք. Երևան, Շարուրի 37 հասցեում, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը: Հունիսի 29-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաև «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հուլիսի 1-ից՝ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Երևան, Աշտարակի խճուղի 2 ա հասցեում: 2017-ի ապրիլին գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը հայտնել է, որ Գյուղնախարարությունը բարձր բերք է ակնկալում: «Այս պահին ցրտահարության խնդիր չունենք, եթե կա, շատ չնչին է: Հուսանք` տարին կլինի բարենպաստ, և խնձորն ու տանձը շատ կլինեն: Իսկ ծիրան, ասեմ, որ ուտելու ենք, շատ ենք ուտելու և նաև արտահանելու ենք»,- ասել է փոխնախարարը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |