Սեյվան Բարզանի. Եթե թուրքական բանակը Իրաք մտնի, քրդերը կտեղափոխեն ռազմական գործողություններն Ադրբեջան

PanARMENIAN.Net - Եթե թուրքական բանակը Հյուսիսային Իրաք մտնի, քրդերը կտեղափոխեն ռազմական գործողություններն Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Սեյվան Բարզանին, հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ լույս կիրակի օրվա գիշերը Թուրքիայի ռազմա-օդային ուժերը հարձակվել են Իրաքի հյուսիսային շրջաններում գործող քուրդ գրոհայինների դիրքերի վրա: Զապ, Այասին եւ Խակուրկ շրջաններում գրոհայինների դիրքերը հարձակման են ենթարկվել 01:00-ից մինչեւ 04:15-ը: Օդային գործողությանը մասնակցել են F-16 24 ինքնաթիռներ, որոնք տեղակայված են Դիարբեքիր նահանգում երկրի հարավ-արեւելքում: Բացի այդ, գրոհայինների դեմ գործի է դրվել ծանր հրետանին: Իրաքյան իշխանությունների հաղորդագրությունների համաձայն, հրետակոծվել է 10 գյուղ: Արդյունքում մի կին է զոհվել, եւս երկու հոգի վիրավորվել են:



Նշենք, որ ըստ անկախ փորձագետների այսօր Ադրբեջանում բնակվում է շուրջ 200 հազար տեղացի քուրդ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---