Symantec-ը Petya շորթող վիրուսից պաշտպանվելու մեթոդ է հրապարակել28 հունիսի 2017 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Symantec-ի մասնագետներն ուղեցույց են հրապարակել, թե ինչպես պաշտպանել համակարգիչը նոր՝ Petya շորթող վիրուսից, որը հունիսի 27-ին հարձակում է գործել մի շարք ընկերությունների վրա աշխարհով մեկ: Դրանից պաշտպանվելու համար պետք է ցույց տալ, որ համակարգիչն արդեն իսկ վարակված է: Հարձակման ընթացքում Petya-ն համակարգչում C:Windowsperfc ֆայլն է որոնում, և եթե այդպիսի ֆայլ արդեն կա համակարգչում, վիրուսը դադարում է աշխատանքն առանց վարակելու, գրում է Մեդուզան: Այդպիսի ֆայլ ստեղծելու համար կարելի է օգտագործել հասարակ Tekst Document, խորհուրդ է տրվում ստեղծել կամ perfc ֆայլ կամ perfc.dll. Նաև պետք է այդ ֆայլը հասանալի դարձնել միայն կարդալու համար, որպեսզի վիրուսը չկարողանա դրանում փոփոխություններ կատարել: Հունիսի 27-ին Ուկրաինան, ապա Ռուսաստանն ու այլ երկրները հաքերային զանգվածային հարձակման էին ենթարկվել, Petya վիրուսի «զոհ են դարձել» երկրների հեռահաղորդակցության, նավթային, ֆինանսական մի շարք ընկերություններ, օրինակ՝ ռուսական «Ռոսնեֆտ» նավթագազային և «Բաշնեֆտ» նավթային ընկերությունները: Կիևի միջազգային «Բորիսպոլ» օդանավակայանը, մետրոպոլիտենի աշխատանքը: Չերնոբոլի ԱԷՍ-ի համակարգչային համակարգն անջատվել էր՝ վիրուսային հարձակման հետևանքով: Ստիպված էին անցնել ձեռքի կառավարման ռեժիմի: Petya վիրուսը համակարգիչների ապաարգելափակման համար պահանջում էր 300 դոլար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |