Ջոզեֆ Փենինգտոն. Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը կարող է բավականին շուտ նշանակվել

PanARMENIAN.Net - «Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը անպայման կնշանակվի, եւ ես կարծում եմ, որ դա բավականին շուտ կլինի»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Նրա խոսքերով, Վաշինգտոնը մեծապես կարեւորում է Հայաստանի նշանակությունը եւ ցանկանում է, որ դիվանագիտական առաքելությունը լիարժեք գործի: «Սակայն ամեն ինչ կախված է Սպիտակ տնից եւ Սենատից` երբ կներկայացվի եւ կնշանակվի Երեւանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը: Հայկական կառավարությունն, ինչպես մենք բազմիցս նշել ենք, այստեղ կապ չունի»,-ընդգծել է դիվանագետը` հավելելով, որ դեսպանի նշանակումը «կդարձնի նրան դեսպանատան ամենաերջանիկ մարդը»:



Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը ժամանակից շուտ ետ կանչվեց հրապարակայնորեն Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար: Երեւանում դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնի համար Սպիտակ տունը առաջադրեց Ռիչարդ Հոգլանդին, որի թեկնածությունն արգելափակեց ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն: Վետոն դրեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսն այն պատճառով, որ Հոգլանդը Ցեղասպանություն չի ճանաչում Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---