ՀՀ մի շարք մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու ԲԿ-ներ վճարել են «ֆեյք» վիկիպեդիայի համար28 հունիսի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացվել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որը հանդիսանում է միջազգային հայտնի «Վիքիմեդիա հիմնադրամ» կորպորացիայի գործընկերը Հայաստանում: «Վիքիմեդիա Հայաստանի» հայտնի նախագծերից է Wikipedia ազատ հանրագիտարանը, որը նպատակ է հետապնդում Wikipedia տիրույթում հայկական վիրտուալ բովանդակության մեծացմանը և տարածմանը` նպաստելով հանրության կրթական մակարդակի բարձրացմանը: Կազմակերպությունը հայտնել է, որ հիմնադրամի նախագծերում տեղադրված տեղեկատվությունը հասարակությանը տրամադրվում է անվճար և հասանելի է բոլորին: Սակայն, ըստ դիմում-բողոքի, Հայաստանում գրանցվել և գործում է մեկ այլ ընկերություն՝ «Վիքիպեդիա» անվանումով, որը տարբեր կազմակերպությունների դիմելով՝ առաջարկում է պատվիրել վճարովի հոդվածներ և այն տեղադրել www.wikimediaarmenia.am կայքում: ՏՄՊՊՀ վարույթի ընթացքում պարզվել է, որ ընկերությունը վճարովի ծառայություններ է մատուցել մի շարք մարզպետարանների, քաղաքապետարանների, բուժհաստատությունների, տասնյակ իրավաբանական անձանց: Պարզվել է նաև, որ ընկերությունն առանց թույլտվության օգտագործում է հիմնադրամին պատկանող ապրանքային նշանը և իրականացնում է գործունեություն, որը դեմ է հիմնադրամի առաքելությանը, նպատակներին և սկզբունքներին: Նման վարքագիծը, անվանման շփոթություն առաջացնելուց բացի, վնասում է Հիմնադրամի վարկարժեքին, քանի որ «Վիքիպեդիա» անվանումը մշտապես ասոցացվել է լայն հանրությանը հասանելի անվճար տեղեկատվություն տրամադրող ինտերնետային հարթակի հետ: ՏՄՊՊՀ որոշմամբ, «Վիքիպեդիա» ընկերությունը դրսևորել է անբարեխիղճ մրցակցության վարքագիծ՝ ստեղծելով և օգտագործելով այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային նշանը՝ վնասելով նրա վարկարժեքին: Օրենքի խախտման համար, ընկերությունը ստացել է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |