Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան պաշտոնապես ճանաչել է հույների եւ ասորիների ցեղասպանությունը18 դեկտեմբերի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան (International Association of Genocide Scholars - IAGS) բանաձեւ է ընդունել Օսմանյան կայսրությունում 1914-1923 թվականների հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչման մասին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, բանաձեւում, հօգուտ որի քվեարկել է 83 տոկոսը, ասվում է, որ հայերի, հույների եւ ասորիների սպանությունները 1914-1923 թվականներին ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն` կազմակերպված Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյա փոքրամասնությունների դեմ: Փաստաթուղթը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանությունները` կատարված այդ ազգերի դեմ եւ պաշտոնապես ներողություն խնդրել եւ քայլեր ձեռնարկել վնասը փոխհատուցելու համար: IAGS-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1997 թվականին: Այս բանաձեւը նշում է, որ այն ժամանակ երբ գիտնականների ջանքերը հանգեցրեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Օսմանյան կայսրությունում իրականացված այլ քրիտսնոյա փոքրամասնությունների ցեղասպանություններին քիչ ուշադրություն դարձվեց: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ «ցեղասպանության մերժումը հանդիսանում է ցեղասպանության վերջին փուլը, խրախուսում է այդ հանցագործությունն իրագործողների անպատժելիությունը եւ ցուցաբար հնարավորություններ է բացում ապագա ցեղասպանությունների համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |