Դիլիջանի պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները կկանոնակարգվեն29 հունիսի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին գործադիրը հավանություն է տվել Դիլիջան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգից բխող խնդիրների լուծման միջոցառումների ծրագրին: Որոշման հիմնավորման մեջ ասված է, որ այն ուղեցույց կհանդիսանա Դիլիջան համայնքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման համար, ինչը թույլ կտա համակարգել և կանոնակարգել քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության խնդիրները՝ նպաստելով քաղաքի պատմագեղագիտական գրավչության աճին, զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև քաղաքի բնակչության զբաղվածության հարցերի լուծմանը: Պատմամշակութային հիմնավորման նախագիծը կազմում է Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի բաղկացուցիչը, որով հեռանկարում կապահովվեն պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և անվտանգ օգտագործման հնարավորությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |