ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների բյուջեն $600 մլն-ով կրճատվել է

ՄԱԿ խաղաղապահ առաքելությունների բյուջեն $600 մլն-ով կրճատվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից սկսվող նոր ֆինանսական տարում խաղաղապահ առաքելությունների բյուջեն հաստատվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից:

Աշխարհում իրականացվող 14 առաքելության վրա ծախսվելու է 7.3 մլրդ դոլլար, որը 600 մլն դոլլարով պակաս է 2016-ի բյուջեից:

ԱՄՆ ողջունել է ծախսերի կրճատումը՝ հայտարարելով, որ ավելի մեծ տնտեսման ակնկալիք ուներ, գրում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստվում էր ավել քան $1 մլրդ-ով կրճատել ՄԱԿ-ի ֆինանսավորումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---