ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում հայազգի տղամարդու են ձերբակալել՝ ահաբեկչություն կանխելով

ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում հայազգի տղամարդու են ձերբակալել՝ ահաբեկչություն կանխելով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հունիսի 29-ին փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել Փարիզի արվարձան Կրետեյի մզկիթի շրջակայքում հավաքված մարդկանց: Այդ մասին հաղորդել է ոստիկանության տեղի բաժանմունքը:

Միջադեպի արդյուքնում տուժողներ չկան, քանի որ մեքենան չի կարողացել հաղթահարել աղոթարանի շրջակայքի արգելապատնեշը: Le Parisien թերթի տվյալով, 43-ամյա վարորդը ենթադրաբար հայազգի է: Նամտադիր էր վրեժ լուծել Փարիզում վերջերս կատարված ահաբեկչությունների համար: Վարորդը կարողացել է փախչել դեպքի վայրից, բայց ավելի ուշ ոստիկանությունը նրան ձերբակալել է, հաղորդում է Deutsche Welle-ն:

Le Monde պարբերականի տվյալներով էլ ձերբակալվածը նախկինում ևս հայտնվել էր ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ մանր օրինազանցությունների պատճառով: Որոշ տվյալներով, նա հոգեբուժարանում հաշվառված է:

ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը: PanARMENIAN.Net ը փորձում է կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ մանրամասները պարզելու համար:

Հունիսի 19-ին Փարիզի Ելիսեյան Դաշտեր հայտնի պողոտյում մի ավտոմեքենա բախվել էր ոստիկանական մեքենային: Հետաքննության արդյունքում միջադեպը որակվել էր ոչ թե որպես սովորական պատահար, այլ՝ ահաբեկչության փորձ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---