Իրաքը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն պետք է միասին լուծեն քուրդ անջատողականների խնդիրը

PanARMENIAN.Net - Ըստ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիա Ռայսի, որն այսօր ժամանել է Իրաք անակնկալ այցով, Իրաքը, Թուրքիան եւ ԱՄՆ-ն պետք է միասին որոշումներ կայացնեն Քրդական աշխատավորական կուսակցության ծայրահեղականների դեմ պայքարում: Պետքարտուղարն ընդգծել է, որ բոլոր երեք երկրները շահագրգռված են դադարեցնել անջատողականների գործողությունները Իրաքի հյուսիսում: Միեւնույն ժամանակ Ռայսը կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է նաեւ, որ ԱՄՆ-ն սատարում է քուրդ ծայրահեղականների գործունեությունը ճնշելու ցանկացած փորձի, սակայն հայտարարել է, որ ավելի վաղ այս շաբաթ ձեռնարկված ավիահարվածների շարքը Իրաքի տարածքին թուրքական ՌՕՈՒ-ի կողմից «Թուրքիայի որոշումն էր»:



Նշենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ 300 թուրք զինծառայողներից կազմված խումբը նախօրեին ներխուժել է հյուսիսային Իրաքի տարածք եւ այսօր առաջ է շարժվել 2-3 կմ դեպի երկրի խորքը: Սակայն 24 ժամ անց ներխուժումից հետո թուրքական զորքերը լքել են Հյուսիսային Իրաքի տարածքը: Այդ մասին հաղորդել է քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին: Նրա խոսքերով, թուրք զինծառայողները լքել են Հյուսիսային Իրաքի տարածքը եւ վերադարձել են Թուրքիա, հաղորդում է ՌԲԿ-ն հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---