30 հունիսի 2017 - 14:05 AMT
ԱԳՆ-ն ճշտում է Ֆրանսիայում ահաբեկչության փորձի համար ձերբակալված հայազգի տղամարդու մասին տեղեկությունը

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է Ֆրանսիայում ահաբեկչության փորձի համար ձերբակալված, ենթադրաբար հայազգի տղամարդու մասին տեղեկությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ որևիցե տեղեկատվություն ստանալուն պես կներկայացնեն։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հունիսի 29-ին փորձել է մեքենայով վրաերթի ենթարկել Փարիզի արվարձան Կրետեյի մզկիթի շրջակայքում հավաքված մարդկանց: Այդ մասին հաղորդել է ոստիկանության տեղի բաժանմունքը:

Միջադեպի արդյուքնում տուժողներ չկան, քանի որ մեքենան չի կարողացել հաղթահարել աղոթարանի շրջակայքի արգելապատնեշը: Le Parisien թերթի տվյալով, 43-ամյա վարորդը ենթադրաբար հայազգի է:

Կարդացեք նաև՝ ԶԼՄ-ներ. Ֆրանսիայում հայազգի տղամարդու են ձերբակալել՝ ահաբեկչություն կանխելով