19 դեկտեմբերի 2007 - 13:22 AMT
Բաքուն պահանջում է, որ «միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնեն Ղարաբաղ միայն Ադրբեջանի տարածքով»
Պաշտոնական Բաքուն պահանջում է, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնեն Ղարաբաղ միայն Ադրբեջանի տարածքով: Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Եթե միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս են ճանաչում, ապա դա նշանակում է որ այդ կազմակերպությունների բոլոր մակարդակների ներկայացուցիչների ուղեւորությունները ղարաբաղյան գոտի պետք է իրականացվեն Ադրբեջանի տարածքով»-ասել է նա: Ընդ որում Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լարված աշխատանքային ժամանակացույցի պատճառով երբեմն ստիպված են լինում Լեռնային Ղարաբաղ մեկնել Հայաստանի տարածքով: «Թեեւ մենք նրանց առջեւ էլ ենք դրել Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի տարածքով մեկնելու հարցը: Իսկ մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է ադրբեջանական տարածք հանդիսացող Լեռնային Ղարաբաղ մեկնեն միայն Ադրբեջանի տարածքով»,-հավելել է նախարարը, հաղորդում է 1news.az-ը: