«Աէրոֆլոտը» Առնո Բաբաջյանյանի անունով ինքնաթիռ է կոչել

«Աէրոֆլոտը» Առնո Բաբաջյանյանի անունով ինքնաթիռ է կոչել

PanARMENIAN.Net - «Աէրոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկը անվանակոչել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով: Հունիսի 29-ին A. BABAJANYAN գրությամբ Բոինգ 777-ը ժամանել է օդանավակայան:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան միջազգային ֆոնդի՝ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին դիմելուց հետո:

«Առաջարկից անմիջապես հետո է որոշումն ընդունվել: Մենք շատ ուրախ ենք այդ իրադարձության համար»,- ասել է ֆոնդի հիմնադիր Արա Բաբաջանյանը, մեջբերում է Ռուսարմինֆոն:

Նա նաև նշել է, որ ինքնաթիռը միջմայրցամաքային չվերթներ է իրականացնելու:

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանըերգի նշանավոր վարպետ է:

Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախըմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:

Բաբաջանյանի ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի: Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուռն» երկերը: Նորարարական առանձնահատկություններով են օժտված «Պոլիֆոնիկ սոնատը», հատկապես` «Վեց պատկերը»: Բաբաջանյանի դ 3 կվարտետը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին:

Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին կանգնեցվել է հուշարձանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---