Արոնյանը 5-7-րդ տեղերն է բաժանել Grand Chess Tour-ի երկրորդ փուլում

Արոնյանը 5-7-րդ տեղերն է բաժանել Grand Chess Tour-ի երկրորդ փուլում

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում ընթանում է Grand Chess Tour-ի երկրորդ փուլը: Տասը գրոսմայստերներ մրցում են արագ շախմատի՝ մեկ եւ կայծակնային շախմատի՝ երկու շրջանում:

Մասնակիցների կազմը. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Բաադուր Ջոբավա (Վրաստան):

Արագ շախմատի արդյունքները. Սո` 14 միավոր, Վաշյե-Լագրավ` 12, Կարլսեն` 11, Գիրի` 10 միավոր: 5-7 տեղերը զբաղեցնում են Նեպոմնյաշչին, Կրամնիկը, Արոնյանը` 9-ական միավորով: Ր-րդ տեղում է Անանդը` 8, չժրդ տեղում՝ Իվանչուկը` 7, 10-րդտեղում՝ Ջոբովան` 1:

Արագ շախմատում հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հուլիսի 1-ից 2-ը գրոսմայստերները կմրցեն կայծակնային շախմատում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---