Անկարան թույլ չի տվել թուրք պատմաբաններին ժամանել Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը պաշտոնական հրավեր է ուղղել թուրք գիտնականներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լսումներին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, թուրք ներկայացուցիչների մասնակցությանը ընդդիմացել է Թուրքիայի կառավարությունը: «Մենք տրամադրել ենք անվտանգության բոլոր երաշխիքները, սակայն Անկարայում որոշել են, որ թուրք պատմաբանների ներկայությունն այդ լսումներին անցանկալի է: Մենք էլ մեր հերթին պատրաստակամություն ենք հայտնել մեկնել Թուրքիայի նմանատիպ քննարկումների, եթե չեղյալ հայտարարվի ՔՕ 301-րդ հոդվածը, որն ուղղված է խոսքի ազատության դեմ»,-ասել է Ռուստամյանը:



Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ լսումները Հայաստանի խորհրդարանում ընթանում են դեկտեմբերի 19-20 արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---