Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար19 դեկտեմբերի 2007 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը «Հայ-թուրքական հարաբերություններ. խնդիրներն ու հեռանկարները» լսումների ընթացքում: «Հայաստանն ու Թուրքիան հանդիսանում են Եվրախորհրդի անդամներ, Թուրքիան բանակցություններ է վարում ԵՄ մտնելու հարցով, իսկ դա նշանակում է, որ նա պետք է կիսի այն արժեքները, որոնք հիմք են հանդիսանում Եվրոպայի համար: Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ Հայաստանի համար ցանկալի է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Ցանակացած երկիր կցանկանա այնպիսի հարեւան ունենալ, որը անվտանգության սպառնալիքներ չի ներկայացնում»,- նշել է Թորոսյանը: Նա ընդգծել է, որ եվրոպական երկրները շահագրգռված են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման մեջ: «Հայաստանը նախապայմաններ չի ներկայացնում, իսկ Թուրքիայի դիրքորոշումը ուղղակիորեն հակառակն է: Մենք գտնում ենք, որ հարցի կարգավորումը կարող է լինել միայն եվրաինտեգրման շրջանակներում»,- ասել է ՀՀ ԱԺ խոսնակը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |