Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշում. Նա 4-րդն է

Արոնյանը 3 տեղով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշում. Նա 4-րդն է

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակը հուլիսի 1-ի դրությամբ: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը. նա 4- րդն է:

Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը առաջադիմել է 3 հորիզոնակով և այժմ ունի 2809 միավոր:

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով է ավարտվել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Norway Chess մրցաշարը:Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.5-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 7-րդ տեղից բարձրացել է 4-րդ հորիզոնական:

Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Հայ շախմատիստներից Սերգեյ Մովսեսյանը 67-րդ, Վլադիմիր Հակոբյան՝ 79-րդ տեղերում են:

Հունիս 1-ի դրությամբ Լևոն Արոնյանը զբաղեցնում էր 7-րդ տեղը ՖԻԴԵ-ի վարկանիշում՝ նախորդ մասվա համեմատ զիջելով դիրքը 1 հորիզոնականով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---