19 դեկտեմբերի 2007 - 17:36 AMT
Թուրքիան հանդիսանում է պետական մակարդակով բռնապետության դասական օրինակ
Թուրքիան հանդիսանում է պետական մակարդակով բռնապետության դասական օրինակ, «Հայ-թուրքական հարաբերությունները. խնդիրներ եւ հեռանկարներ» խորհրդարանական լսումներին Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, անհնարին է երկխոսություն մի պետության հետ, որը պետական մակարդակով խեղաթյուրում է պատմությունը: «Քանի դեռ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Թալաաթ-փաշան, Էնվերն եւ Ջեմալը հանդիսանում են Թուրքիայի ազգային հերոսներ, հայ-թուրքական հարաբերությունների բարելավում չի նախատեսվում: Եթե այսօրվա Թուրքիան մտնի ԵՄ, ապա դա կլինի պարտություն Հայաստանի համար եւ Եվրոպայի կործանումը»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա ընդգծել է, որ այս լսումների գլխավոր նպատակը թուրքական կառավարության կողմից երկու ժողովուրդների միջեւ կառուցած պատի ոչնչացումն է: «Մենք պետք է հրապարակենք լսումների նյութերը եւ ուղարկել դրանք թուրքական խորհրդարան: Հենց այդ քայլը կբերի հասարակական երկխոսության»,- ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը: