«Պայթյուն-վարժանք»` Երևանի մետրոյում. Հրշեջ-փրկարարները արագ են հասել դեպքի վայր 1 հուլիսի 2017 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով ուսումնավարժությունը, որը կազմակերպել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ուսումնավարժանքի ընթացքին անձամբ հետևում էր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից բացի, ուսումնավարժանքին մասնակցում էին նաև մետրոպոլիտենի կազմավորումները, մետրոպոլիտենի պահպանության ոստիկանության 10 աշխատակից և 90 նմանակող, ՀՀ ոստիկանության կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից՝ 2-ական կարգախմբեր, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից՝ 2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Էլ.ցանց» ՓԲԸ-ից՝ մեկական վթարային խմբեր: Սցենարի համաձայն՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով հրդեհ էր բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Արդյունքում կար 4 տուժած: Դեպքի վայր ժամանեցին ՀՀ ԱԻՆ ԱԻ արձագանքման խմբերը, ՓԾ մոնիթորինգի և հոգեբանական աջակցության բաժինները, ՀՆՓԱԻԿ խումբը, ՀՀ ոստիկանության, «Շտապ բուժօգնության» «Երևան Ջուր», «Երևանգազ» ԳԳՄ-ի և «Էլ.ցանց» վթարային խմբերը և բրիգադները: Ըստ սցենարի երկրորդ փուլի՝ պայթյուն տեղի ունեցավ շարժակազմում, որը դուրս էր եկել «Երիտասարդական» կայարանից և շարժվում էր «Հանրապետության հրապարակ» կայարան: Թիվ 2 կանչով «Հանրապետության հրապարակ» կայարան են մեկնում ԱԻՆ տարբեր ՀՓՋ-ների մարտական հաշվարկները:
ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատները կարողացել են արագ հասնել դեպքի վայր և կատարել համապատասխան փրկարարական աշխատանքները. հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել տուժածներին մետրոպոլիտենից, որից հետո նրանց օգնություն ցուցաբերեցին ԱԻՆ բուժծառայության և հոգեբանական ծառայության աշխատակիցները: Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ տեղադրվել էր վրան, որտեղ առաջին օգնություն էր ցուցաբերվում տուժածներին, իսկ հարևանությամբ կայանվել էին ԱԻՆ շարժական կառավարման կենտրոնը և հոգեբանական ծառայության մեքենաները` որոնք զինված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վարժանքը նպատակ ուներ կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների դեպքում, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ինչպես նաև՝ կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |