Սևանի լողաշրջանը բացվել է. Նոր հանրային լողափ է կառուցվելու

Սևանի լողաշրջանը բացվել է. Նոր հանրային լողափ է կառուցվելու

PanARMENIAN.Net - Սևանի հանրային 11 լողափը պաշտոնապես բացված է հայտարարվել: Լողաշրջանի բացման մեկնարկը տրվել է տոնական երգ ու պարով։

2016-ի լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել է 160-180 հազար մարդ: Հանրային 11 լողափից 8-ը կառավարության համապատասխան որոշումներով հատկացված տարածքներ են, իսկ 3-ն առանձնացրել է Սևան ազգային պարկը։

Հանրային լողափներից 3-ը հանրային ծառայություններ մատուցող են, իսկ 8-ը նախատեսված է կարճատև հանգստի համար: Ծառայությունների մատուցման լողափերն ունեն բուժսպասարկման անվճար ծառայություններ, մանկական և սպորտային խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, տապչանների տրամադրում և այլն: Վճարել պետք է միայն սննդի համար:

Լողաշրջանի բացման կապակցությամբ Սևանում գտնվող Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախ շակտիվ հանգիստ է մաղթել՝ խնդրելով ուշադիր լինել անվտանգության կանոններին, պատկան պատկան մարմինները ևս զգոն են լինելու։

Բացման արարողությանը ներկա Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ֆրեդերիկ Ռայնբոլդը շեշտել է, որ Սևանը ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունի, այլ համաշխարհային մասշտաբով քաղցրահամ ջրի խոշոր պաշար է, ուստի լճի էկոհամակարգի պահպանումը ևս պետք է լինի բոլորի ուշադրության կենտրոնում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ասել է, որ հանրային լողափերի ավելացումն իրենց օրակարգի հարցերից է:

Եվս 1 հանրային լողափ կառուցելու համար 2015թ-ին ՀՀ կառավարության կողմից «Սևան» ԱՊ-ի ռեկրեացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողատարածք:

Այս լողափի նախագծային հաշվարկներն արդեն պատրաստ են, պատրաստ է նաև նախկինում քաղաքաշինության նախարարություն դրական եզրակացությունը։ Առաջին փուլում մոտ 100 մլն դրամի գումար է ծախսվելու։ Այս լողափը, հավանաբար, վերջնական տեսքի կգա 2018-ին, գրում է Panorama.am-ը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նոր կառուցվող հանրային լողափին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրեց լողափի նախագիծը ու ասել, որ այս պահին զբաղված են անհրաժեշտ գումարներ ձեռք բերելու հարցով:

Սևան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի խոսքով, 9 մլն դրամը տրամադրելու է համայնքը, 3 մլն-ն արդեն տրամադրել է Ազգային պարկը, որը պատրաստվում է ևս 7 մլն դրամի ներդրում կատարել, մնացսծն էլ կստանան բոլոր չարգելված ֆոնդերից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---