Ամերիկայի հայ դատի առաջնորդները՝ Սպիտակ տանը. Քննարկվել է ադրջեբանական ագրեսիան

Ամերիկայի հայ դատի  առաջնորդները՝ Սպիտակ տանը. Քննարկվել է ադրջեբանական ագրեսիան

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավարները Սպիտակ տան, Պետդեպարտամենտի և Կոնգրեսի անդամների հետ խորհրդակցությունների ընթացքում խոսել են ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև համագործակցության ավելի լայն հնարավորությունների մասին։

Քննարկվել են օտարերկրյա օգնության ընդլայնումը, ադրբեջանական ագրեսիայի վերահսկումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ղեկավարել է հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձրել 2018 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծին։ Հանձնախմբի անդամների համաձայն՝ նախ պետք է ընդլայնվի Արցախին օգնությունը՝ ականզերծման և բժշկական ծառայությունների նպատակով, պահպանվի Հայաստանին ԱՄՆ-ի տնտեսական օգնությունը և ընդլայնվի ամերիկյան օգնությունը Հայաստանին՝ որպես Մերձավոր Արևելքից փախստականների համար անվտանգության գոտու։

Բացի այդ, Ամերիկայի հայ դատի հանձնախումբը քննարկել է հարկերի կրկնակի գանձումից խուսափելու համաձայնագիրը, ինչպես նաև Լոս Անջելեսի և Երևանի միջև կոմերցիոն և բեռնատար չվերթները։

Քննրակվել է նաև մայիսի 16-ին, Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումը և ԱՄՆ-Թուրքիա համարաբերությունները հիմնովին վերանայելու անհրաժշետությունը՝ հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված քաղաքականությունը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---