ԱՀ սպորտային պարերի բաց առաջնությունը՝ Ստեփանակերտում

ԱՀ սպորտային պարերի բաց առաջնությունը՝ Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի և ԱՀ պարի և սպորտային պարերի միության համատեղ նախաձեռնությամբ, ԱՀ կառավարության և «ԱրցախՀԷկ» բաց բաժնետիրական ընկերության աջակցությամբ Ստեփանակերտի N 6 դպրոցում ընթացել է ԱՀ սպորտային պարերի առաջին բաց առաջնությունը:

Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար, առաջնության գլխավոր ժյուրի Մարիաննա Մամյանն ասել է, որ պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը (ՊՍՊՀԽ) հիմնադրվել է 2003 թվականին և ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է Պարի համաշխարհային խորհրդի հետ, ինչը նշանակում է, որ Պարի և Սպորտային Պարերի համահայկական խորհուրդը գործում է Համաշխարհային խորհրդի կանոնադրության համաձայն և ունի ստանձնած պարտականություններ, գրում է Արցախպրեսը:

Խոսելով ԱՀ-ում սպորտային պարերի առաջին բաց առաջնության մասին Մամյանն ասել է. «Ստեփանակերտից, Շիրակի մարզից, Էջմիածնից, Երևանից, Գյումրիից, Արմավիրից առաջնությանը մասնակցում են 6-18 տարեկան մոտ 250 հոգի: Նպատակ ունենք Արցախում կազմակերպել սեմինար պարապմունքներ, որտեղ կընդգրկենք նաև ԱՀ շրջանների երեխաններին, այդպիսով սպորտային պարերը կտարածենք ու կզարգացնենք նաև Արցախում: Արցախի և Հայաստանի երեխաները շատ տաղանդավոր են և նրանց հետ աշխատելով, նրանք կարող հանդես գալ միջազգային տարբեր հարթակներում: Հաղթողներն արժանանալու են գավաթների, պատվոգրերի և նվերների»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---