Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի փոքր երկրների ԵԱ-ին

Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի փոքր երկրների ԵԱ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կստեղծի կանանց մեծահասակների հավաքական, որը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:

«Տարիքային տարբեր խմբեր ստեղծվում են, որպեսզի ունենանք մեծահասակների կանանց հավաքական: Եվ արդեն հաջորդ տարի մենք կստեղծենք կանանց մեծահասակների հավաքականը, որ կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Թեպետ ես մարզիչ չեմ, բայց տեսնում են այս տարիքային խմբերի մեջ բասկետբոլիստներ, ովքեր կարող են խաղալ մեծահասակների հավաքականում: Սակայն մենք ունենք նաև այլ պրոֆեսիոնալ աղջիկներ, ովքեր ևս կհրավիրվեն Հայաստանի թիմ», - ասել է Պողոսյանը, մեջբերում է Արցախպրեսը:

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2016-ին դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---